Գրող Մարգարիտ Դերանցի հետ հանդիպում՝ Սանկտ Պետերբուրգում

01 Հունիսի 2025, 09:20

Մշակույթ

Հունիսի 1-ին Սանկտ Պետերբուրգի «Վերնատուն» մշակութային կենտրոնում կկայանա հանդիպում ամերիկաբնակ հայ գրող Մարգարիտ Դերանցի հետ։ Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու «Նոր Սերունդ» երիտասարդական կազմակերպությունը։

Մարգարիտ Դերանցն արտագաղթի, ինքնության և հայ ժողովրդի ճակատագրի թեմաներով գրքերի հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները հրատարակվել են Հայաստանում, Արցախում, ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Իրանում և Իսրայելում։ Գրականության և մշակույթի բնագավառում ունեցած ավանդի համար Դերանցն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ «Գրիգոր Նարեկացի», «Ազնավուր» հիմնադրամի և Հայաստանի Գրողների միության ոսկե մեդալների:

Հիմա եթերում