Մոսկվայի հայկական եկեղեցում մատուցվել է Համբարձման տոնին նվիրված Սուրբ Պատարագ

30 Մայիսի 2025, 13:48

Մշակույթ

Թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ Համբարձման տոնին նվիրված Սուրբ Պատարագը մատուցել է Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու լուսարարապետ Տեր Սեպուհ քահանա Ամիրյանը: Տեր հայրը ներկայացրել է Համբարձման տոնի խորհուրդը՝ հիշեցնելով Տիրոջ խոստումը, որ մեզ հետ է լինելու մինչև աշխարհի վախճանը:

Պատարագի ավարտին կատարվել է նաև Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և ներկա հավատացյալները միասնաբար աղոթել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության համար: