Տնտեսությունը եվրասիական գործընկերների հետ միասին զարգացնելն ավելի շահավետ է, քան միայնակ. Ալեքսեյ Օվերչուկ

30 Մայիսի 2025, 15:45

Տնտեսություն և Բիզնես

Ռուսաստանը, նրա հարևաններն ու ամենամոտ դաշնակիցները բարգավաճում են՝ Եվրասիայում ընդհանուր տնտեսական տարածք կառուցելով։ Գլոբալիզացիայի ավարտը չի խանգարի, այլ միայն կարագացնի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Այս մասին ԵԱՏՄ օրվան ընդառաջ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Եվրասիական միությունը Հյուսիսային Եվրասիայի հինգ պետությունների տնտեսական ինտեգրացիոն ասոցիացիա է։ Եթե ելնենք ինտեգրման տեսությունից՝ տնտեսությունների զարգացումը և մարդկանց կենսամակարդակի բարելավումը կախված են առևտրի ազատությունից և խոշոր արտասահմանյան շուկաներ մուտք գործելու իրավունքից: Ռուսաստանը խոշոր շուկա է և հարևան պետությունների համար տնտեսական կենտրոն»,- ասել է նա:

Օվերչուկի խոսքով՝ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացներն ավելի խորը արմատներ ունեն, քան ԵԱՏՄ օրենքով սահմանված փոխգործակցության շրջանակը։

«Ինչ-որ առումով դա նպաստում է ինտեգրման զարգացմանը, բայց որոշ դեպքերում էլ դանդաղեցնում է այն: Հետևաբար, Եվրասիական հնգյակի երկրների համատեղ առաջընթացն իրենից ներկայացնում է համակարգված զարգացման հնարավոր ուղու մշտական փորձարկում՝ հիմնված շահերի փոխադարձ հարգանքի և կոնսենսուսի որոշումների կայացման վրա…Վերջին տարիներին ԵԱՏՄ անդամ երկրներում ՀՆԱ-ի աճն ինքնին խոսուն է. 2024թ. ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում գրանցվել է 4,4% աճ: Սա զգալիորեն բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից, որը գնահատվում է 3,3%»,-հավելել է նա՝ ընդգծելով, որ եվրասիական գործընկերների հետ տնտեսությունը զարգացնելն ավելի շահավետ է, քան միայնակ:

Հիմա եթերում