Սումգայիթի դատարանը հայ զինծառայողներին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման

07 Հուլիսի 2023, 13:23

Քաղաքականություն

Ադրբեջանում 11.5 տարվա ազատագրման են դատապարտվել մայիսի 26-ին ՀՀ ինքիշխան տարածքից առևանգված հայ ռազմագերիներ Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը:

Հայ զինծառայողներին Ադրբեջանը մեղադրում է «պետական սահմանն ապօրինի հատելու», «ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնության փորձի», «ահաբեկչություն ծրագրելու», «զենք-զինամթերքի մաքսանենգության մեջ»։

Նշենք, որ ադրբեջանցիների կողմից առևանգված 2 հայ զինծառայողների դատավարության հարցով ՀՀ-ն կդիմի ՄԻԵԴ: Նաև հիշեցնենք՝ հայ զինծառայողները մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից: Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով դատավարությունն սկսվել է մայիսի 26-ին՝ Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում։

«Մենք կարծում ենք, որ դրանք ապօրինի դատավարություններ են։ Դեռ 2021 թվականին մեր հայրենակիցների նկատմամբ նման ակնհայտ ապօրինի դատավարություններ ու դատավճիռներ էին կայացվել։ Մենք կշարունակենք պաշտպանել մեր դիրքորոշումները»,- ասել էր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։