Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

30 Մայիսի 2025, 22:43

Սպորտ

Հայաստանը երրորդ մեդալն է նվաճել 2025 թվականի Եվրոպայի գեղարվեստական մարմնամարզության առաջնությունում։ Արթուր Ավետիսյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ օղակների վարժությունում հավաքելով 14.366 միավոր։

Մինչ այդ 17-ամյա Համլետ Մանուկյանը դարձել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, իսկ 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը նվաճել է արծաթե մեդալ:

Նշենք, որ 2025 թվականի մայիսի 26-ից 31-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ UEG-ի հովանու ներքո:

Հիմա եթերում