Հենրիխ Մխիթարյանը ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. Յուրի Ջորկաեֆ
31 Մայիսի 2025, 20:00
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Չեմպիոնների լիգայի 2024-2025 մրցաշրջանի եզրափակչից առաջ կիսվել է էմոցիաներով։ Նշենք, որ այսօր՝ մայիսի 31-ին, Մյունխենում կկայանա Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Ինտեր»-ը:
«Այո, ճիշտ է։ Ե՛վ ՊՍԺ-ն, և՛ «Ինտեր»-ն անցել են անհավանական ճանապարհ և արժանիորեն հասել են եզրափակիչ։ Սա իմ «սրտի հանդիպումն» է՝ ոչ միայն այն բանի համար, ինչ ես արել եմ այս երկու ակումբների համար, բայց հատկապես կարևոր են Իտալիայում անցկացրած տարիներս, որտեղ ծնվել են իմ երկու երեխաները։ Ես նաև շատ ուրախ եմ Մխիթարյանի և նրա ընտանիքի համար. նրանք իրական արժեքներ ունեցող մարդիկ են։ Հենրիխը ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը», — նշել է Ջորկաեֆը «Corriere della Sera»-ին տված հարցազրույցում՝ աջակցություն հայտնելով Մխիթարյանին։
Յուրի Ջորկաեֆը Գավաթակիրների գավաթը նվաճել է 1996 թվականին ՊՍԺ-ի կազմում: Սա Փարիզի պատմության վերջին եվրոպական գավաթն է, իսկ 1998 թվականին «Ինտեր»-ի կազմում նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը:
