Լաուրա Մոսոյանն՝ Արմավիրում անցկացված «Արտ Կրայ» յուրօրինակ ցուցահանդեսի կազմակերպիչ
02 Հունիսի 2025, 12:42
ՌԴ Արմավիր քաղաքի Դանգուլովի տանը տեղի է ունեցել «Արտ Կրայ» թվային արվեստի ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Լաուրա Մոսոյանը։
Այս միջոցառումը համախմբել է ՏՏ և արվեստի ոլորտում աշխատող երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին։ Ցուցահանդեսին ներկայացված էին 11 ժամանակակից հեղինակների վառ թվային նկարազարդումները: Միջոցառման էքսկուրսիոն ծրագիրը կազմակերպվել է շարունակական շարժման ռեժիմով։
«Արտ Կրայ» նախագիծը հաստատել է թվային արվեստի աճող ժողովրդականությունն ու կարևորությունը ժամանակակից մշակութային կյանքում և անմոռանալի տպավորություններ նվիրել միջոցառման մասնակիցներին։