Դիշդիշյանի «Կրակեն» ֆիլմը ռուսական կինովարձույթում հատել է 1 միլիարդ ռուբլու սահմանագիծը
03 Հունիսի 2025, 11:15
Ռուսաստանաբնակ հայազգի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Կրակեն» ֆիլմի դրամարկղային մուտքերը ռուսական կինովարձույթում գերազանցել են 1 միլիարդ ռուբլին։ Դա տեղի է ունեցել մայիսի 26-ին՝ ֆիլմի վարձույթի 40-րդ օրը։ Ֆիլմը վարձույթում է հայտնվել ապրիլի 17-ին։
Արկածային ֆիլմը դարձել է 36-րդ ռուսական ֆիլմը, որը 1 միլիարդ է հավաքել հայրենական կինովարձույթում, և 5-րդը՝ 2025 թվականին։