ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրաժարական է տվել

02 Հունիսի 2025, 13:42

Քաղաքականություն

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը թոշակի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից։

Արամ Հովհաննիսյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2023 թ. հունվարի 9-ին, մինչ այդ՝ 2020-2023 թթ. եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ: