Փաշինյանը քանդում է հայկականության բոլոր հիմքերը. Մաքսիմ Աթայանց

Ռուս ճարտարապետ, Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու առաջնորդ Մաքսիմ Աթայանցը Alpha News-ին մեկնաբանել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումները։

«Նախ՝ սրանում ոչ մի նոր բան չկա: Եթե հիշենք Փաշինյանի վարչապետական գործունեության սկիզբը, ապա նրա առաջին քայլերից մեկը բոլոր եպիսկոպոսներին դիվանագիտական անձնագրերից զրկելն էր։ Սա մեկ: Երկրորդ՝ ոստիկանների լիակատար համաձայնությամբ՝ Կաթողիկոսարանի մոտ նողկալի շաբաթ կազմակերպվեց: Բացի այդ, նրա հակաեկեղեցական դիրքորոշումը շարունակվում է: Փաշինյանին խելագար կամ անհավասարակշիռ ներկայացնելու փորձերը բոլորի անձնական կարծիքն են, բայց, իմ կարծիքով, նա գործում է միանգամայն գիտակցված և նպատակաուղղված»,- կարծում է Alpha News-ի զրուցակիցը։

Աթայանցի խոսքով՝ Հայաստանի վարչապետը ոչնչացնում է հայկական ինքնության հենասյուները և գործում է լիակատար հետևողականությամբ։

«Չեմ քննարկի, թե ում մեթոդական հրահանգներն է կատարում և ում գործակալը կարող է լինել։ Բայց Ռոբերտ Քոչարյանը դա բոլորից լավ է ասել։ Հիշեցնեմ նրա մեջբերումը. «Ես չգիտեմ՝ Փաշինյանը թուրքի գործակալ է, թե՝ ոչ, բայց նրա բոլոր գործողությունները, կարծես, դա են ապացուցում»։ Ուստի նրա գործողություններում կա բացարձակ հետևողականություն՝ հարձակում ցանկացած ինստիտուտի վրա, որը կարող է փրկել հայ ժողովրդին ապաինտեգրումից, պետականության կորստից և հետագա կործանումից»,- եզրափակել է Աթայանցը։

Մանրամասները՝ տեսանյութում: