Առինջ գյուղում բողոքի ակցիա է․ բնակիչները դեմ են բազմաբնակարան շենքի կառուցմանը

03 Հունիսի 2025, 12:55

Տնտեսություն և Բիզնես

Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցում գյուղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում։

Նրանք դեմ են հարևանությամբ բազմաբնակարան շենքի կառուցմանը: Ուշագրավ է, որ շինարարության համար թույլտվություն տալու փուլում բնակիչները գրավոր դեմ են արտահայտվել, ու թեև Կադաստրի կոմիտեն էլ համաձայնություն չի տվել, համայնքն արտոնել է կառուցապատողին սկսել շինարարությունը։

Հիմա եթերում