Արման Ծառուկյանը մտադիր է մինչև տարեվերջ երեք մենամարտ անցկացնել

03 Հունիսի 2025, 15:40

Սպորտ

UFC-ի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը հայտնել է, որ մտադիր է երեք մենամարտ անցկացնել մինչև այս տարվա վերջ:

«Մեկնում եմ Ամերիկա, կպատրաստվեմ ու դիետա կպահեմ՝ սպասելով Տոպուրիայի ու Օլիվեյրայի մենամարտերին։ Եթե նրանցից մեկը դուրս մնա, կփոխարինեմ։ Դրանից հետո, եթե UFC-ն ինձ տա Դեն Հուկերին կամ Ջասթին Գեյջիին, ապա կպայքարեմ օգոստոս-սեպտեմբերի սկզբին։ Եվ արդեն տարեվերջին կպայքարեմ տիտղոսի համար։ Անգործության չեմ մատնվի։ Ամենայն հավանականությամբ, կպայքարեմ Հուկերի հետ, քանի որ Գեյջիին, կարծում եմ, UFC-ն կմիավորի Փեդի Փիմբլետի հետ», — ասել է նա։

Հիմա եթերում