Էդգար Եղիազարյանն առաջին անգամ հանդես կգա «Ռայմոնդա» բալետում
05 Հունիսի 2025, 19:50
Հունիսի 5-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում (Մեծ դահլիճ) տեղի կունենա «Ռայմոնդա» բալետի պրեմիերան՝ «Կրեմլյան բալետ» թատրոնի առաջատար մենակատար Էդգար Եղիազարյանի մասնակցությամբ:
Եղիազարյանը կխաղա Ժան դը Բրիենի դերը։
Էդգարը 2021 թվականին ավարտել է Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիան։ Ուսման ընթացքում մասնակցել է հյուրախաղերի Հունաստանում, վարպետության դասերի՝ ԱՄՆ-ում։ 2021 թվականին հրավիրվել է «Կրեմլյան բալետ» թատրոն, իսկ 2022 թվականին տեղափոխվել է բարձրագույն կարգի բալետի արտիստի կատեգորիա։
