Փաշինյանը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել
05 Հունիսի 2025, 15:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Փաշինյանը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահն էլ Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վարեբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։