Ջեյսոն Միլլերը կարծում է, որ հաջորդ չեմպիոնը կլինի Արման Ծառուկյանը
05 Հունիսի 2025, 18:20
Խառը մենամարտերի վետերան և շոումեն Ջեյսոն «Մեյհեմ» Միլլերը կարծում է, որ Արման Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգում կդառնա չեմպիոն:
«Արմանը բոլորովին այլ մակարդակի վրա է։ Եթե Արմանը ցուցադրի իր հմտությունները և որոշի հաղթել նրան, Փեդի Փիմբլեթը ստիպված կլինի մանրակրկիտ ուսումնասիրել ջիու-ջիթսուի հնարքները, քանի որ դա կլինի նրա գոյատևելու միակ միջոցը: Տղան հարձակվում է ինչպես փոթորիկ։ Ես տեսել եմ նրան հանդերձարանում, և նա ուղղակի անհավանական մարզիկ է։ Նրա հայացքում վառվում է հաղթողի կրակը։ Շատ հավանական է, որ նա կլինի UFC-ի թեթև քաշային կարգի ապագա չեմպիոն։ Նա ունի տաղանդ, հմտություններ և շարունակում է քրտնաջան աշխատել», — ասել է Միլլերը։