Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի Վասիլի Սինայսկին

06 Հունիսի 2025, 23:20

Մշակույթ

Աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երևանում կմեկնարկի նրա անվան 21-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում։

Միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի ռուս անվանի դիրիժոր Վասիլի Սինայսկին։ Ժյուրիի կազմում են նաև Ջորջ Փեհլիվանյանը, Վահագն Պապյանը, Դերրել Էնգը, Նի Ֆենը, Ռուբեն Ջայսը, Պյոտր Սուլկովսկին:

Մրցույթի պարտադիր պահանջներից է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը։ Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 12-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային մրցույթի նպատակը երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների բացահայտումն ու Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության հանրահռչակումն է։