Հայկական կողմը Կարմիր Խաչին դեռ չի դիմել

06 Հունիսի 2025, 18:44

Քաղաքականություն

Կարմիր խաչն առաջարկել է օգնել սահմանն անցած անչափահասների հարցում, բայց դեռ պատասխան չկա: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Որպես չեզոք միջնորդ՝ մեր ծառայությունները հասանելի են, սակայն այս պահի դրությամբ այսքանը կարող եմ ասել: Սովորաբար մեր ծառայություններն ակտիվացնում ենք, առաջարկում դրանք, սակայն, միևնույն ժամանակ, սպասում ենք որևէ կողմից դեպքի առնչությամբ պաշտոնական հաստատմանը: Դեռ հետևում ենք համապատասխան հրապարակումներին, բայց մեր կողմից հաջորդ քայլը կլինի, երբ կողմերից որևէ մեկը պաշտոնապես հաստատի»,- ասել է Զառա Ամատունին:

Հիմա եթերում