Իլյա Պապոյանը որպես մենակատար հանդես կգա «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» փառատոնում

06 Հունիսի 2025, 17:25

Մշակույթ

Պերմի ֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահի բեմում գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ այսօր ելույթ է ունենալու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Երեկոյի ծրագրում ընդգրկված են Ռախմանինովի Դաշնամուրի երկրորդ կոնցերտը և Երկրորդ սիմֆոնիան։ Ռախմանինովի կոնցերտի մենակատարը կլինի երիտասարդ դաշնակահար, համառուսական և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Իլյա Պապոյանը։

«Որքան երկար եմ ճանաչում Իլյա Պապոյանին, այնքան հիանում եմ նրա տաղանդով: Ինձ գրավում է նրա ակնթարթորեն ներթափանցումն իր կատարած ստեղծագործության էության մեջ, միաձուլումը երաժշտության հետ և մշտական ստեղծագործական եռանդը: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա արդեն արվեստում մեծ անհատ է, հասուն վարպետ, որը տիրապետում է դաշնամուրի բոլոր հնարավորություններին»,- նշել է ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար, պրոֆեսոր Ալեքսանդր Սենդլերը:

«Ռախմանինովն ինձ ամենահոգեհարազատ կոմպոզիտորն է: Ցավում եմ, որ նա գրել է ընդամենը հինգ կոնցերտ, ոչ թե Մոցարտի նման՝ մոտ երեսուն»,-ասել է Պապոյանը:

Հիմա եթերում