Եթե Ալիևը հարձակվի Մեղրիի վրա, «օդը կփակեն». Կարինե Ստեփանյան
09 Հունիսի 2025, 19:00
Մեղրին, ճիշտ է, սարերով շրջափակված է, բայց եթե ճանապարհը փակեն, չենք կարողանա այստեղից դուրս գալ, ասում է մեղրեցի մանկավարժ Կարինե Ստեփանյանը:
«Մեր սրտի խորքում վստահ ենք, որ ոչ մեկ չի կարող մեզ այստեղից հանել: Մինչև վերջ կմնանք և կպայքարենք: Բնականաբար, միջանցք չի լինի: Միջազգային հանրությունը պետք է սատարի մեզ: Մենք պետք է իմանանք, որ բավարար քանակով զենք ունենք, որ հանգիստ ապրենք այստեղ»,- նշել է Կարինե Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ եթե Ալիևը հարձակվի Մեղրիի վրա, «օդը կփակեն», ոչ թե Արցախի նման կանեն:
Մեղրեցի մանկավարժը կարծում է, որ նախ պետք է սահմաններն ամրացնել. «Արցախում էլ արտասահմանից նոր տներ, այգիներ սարքեցին, բայց ո՞ւր է: Չկա: Առաջին տեղում անվտանգությունն է, սահմանների ամրապնդումը, զինվորների շահագրգռվածությունը, որ գնան՝ աշխատեն, ուժեղացնեն մեր բանակը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութը՝ Marz News-ի: