Ժաննա Խուդավերդյանը կմասնակցի Ալիսա Գիցբայի երաժշտական լաբորատորիայի մրցույթի դափնեկիրների համերգին
10 Հունիսի 2025, 10:50
«Ալիսա Գիցբայի միջազգային երաժշտական լաբորատորիայի մրցույթ»-ի երիտասարդ ֆինալիստներն ու հաղթողները հունիսի 19-ին հանդես կգան Շերեմետևյան պալատում՝ նվագախմբի ուղեկցությամբ:
Համերգի մասնակիցների թվում է Ալիսա Գիցբայի միջազգային երաժշտական լաբորատորիայի դափնեկիր, սոպրանո Ժաննա Խուդավերդյանը՝ Հայաստանից:
Խուդավերդյանը եղել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի ուսանող, ավարտել է Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիան:
