Եվրոպան պետք է քաղաքական ճնշում գործադրի Ալիևի վրա․ Ջոնաթան Զպանկենբերգ
11 Հունիսի 2025, 22:37
Բոլոր մակարդակներով պետք է բարձրացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Զպանկենբերգը։
«Քաղաքական դաշտում միշտ պետք է հիշեցվի այս հարցը։ Վերջերս Գերմանիայում Բունդեսթագի և կառավարության ընտրություններ անցկացվեցին, և նոր Բունդեսթագի ու կառավարության հետ այս հարցը նորից պետք է բարձրացնել՝ հիմնվելով այդ ուղղությամբ տարված աշխատանքի վրա»,-ասել է նա։
Զպանկենբերգը նշել է, որ այդ հարցն, ի վերջո, պետք է տեղ հասցնել, և Եվրոպան պետք է քաղաքական ճնշում գործադրի Ալիևի վրա։
Խոսելով խաղաղության օրակարգի վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշման մասին՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահն ասել է․ «Եվրոպայի կեցվածքը շատ հստակ է, և Գերմանիայի կառավարությունն էլ նույն ձևով ուզում է, որ խաղաղություն լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում։