«Ցրվենա Զվեզդա»-ն և Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը պայմանավորվել են Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ

12 Հունիսի 2025, 11:10

Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը և Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»-ն համաձայնության են եկել մոսկովյան ակումբի հայ ֆուտբոլիստ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ։

26-ամյա երիտասարդը Բելգրադ կժամանի հունիսի 21-ին՝ կարճատև արձակուրդից անմիջապես հետո՝ բուժզննում անցնելու համար:

Տիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ը ներկայացնում է 2021 թ. օգոստոսից։ 2024/2025 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալների համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 4 միլիոն եվրո:

Հիմա եթերում