Սոչիում կկայանա Տիգրան Քեոսայանի ֆիլմի պրեմիերան
12 Հունիսի 2025, 19:30
Միխայիլ Ֆրունզեի անվան Սոչիի ամառային թատրոնում հունիսի 12-ին տեղի կունենա խորհրդային, ռուսական կինոյի և հեռուստատեսության հայազգի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնովիչի յոթ օրը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի գալա-պրեմիերան:
Ֆիլմը ստեղծվել է Քեոսայանի կնոջ՝ RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սցենարով: Գլխավոր դերում Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆեոդոր Դոբրոնրավովն է։ Նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում, Սոչիում և «Սիրիուս» դաշնային տարածքում։11:36