Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին Ռուսաստանի օրվա առթիվ

12 Հունիսի 2025, 16:15

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

 «Շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Մենք հպարտանում ենք հայրենիքի մեծ պատմությամբ, մեր ժողովրդի վիթխարի նվաճումներով։ Մեր նախնիների ուխտերին հավատարմությունը, հայրենիքի հանդեպ սերը, նրա ապագայի համար պատասխանատվությունը ոգեշնչում են մեզ այսօր, օգնում միասին հաղթահարել փորձությունները, հասնել մեր առջև դրված նպատակներին:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ և ամենայն բարիք», — ասված է Պուտինի ուղերձում:

Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Այս տոնը միավորում է բոլոր նրանց, ովքեր հպարտանում են իրենց երկրով, հարգում նրա պատմությունը, մեծ հաղթանակներն ու ձեռքբերումները: Եվ պատրաստ է կիսել պատասխանատվությունը նրա ներկայի և ապագայի համար:

Ռուսաստանը միշտ պաշտպանել է իր ազգային շահերը, անվտանգությունը և զարգացման անկախ ուղու իրավունքը։ Այսօր էլ, ինչպես նախկինում, մենք պետք է պահպանենք մեր հայրենիքի միասնականությունն ու ամբողջականությունը, հարուստ մշակութային ժառանգությունն ու սերունդների շարունակականությունը՝ մնալով փոփոխվող աշխարհում ավանդական արժեքների հենարանը:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ և Ձեր մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն»:

Հիմա եթերում