Եվս մեկ ոսկի՝ Հայաստանի համար․ Աննա Ամրոյանի նվաճումը

09 Հուլիսի 2023, 10:52

Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Աննա Ամրոյանը Հայաստանի համար նվաճել է երրորդ ոսկե մեդալը։

Մինչեւ 76 կգ քաշային կարգում Ամրոյանը երկամարտում բարձրացրել է 209 կգ (92+117):

Հիշեցնենք, որ Ժորա Գրիգորյանը (61 կգ) եւ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) նվաճել են ոսկե մեդալներ, Հովհաննես Ղահրամանյանը՝ արծաթե մեդալ, Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ)՝ բրոնզե մեդալներ: