Մարսելում կանցկացվի հայկական մշակույթին նվիրված միջոցառում

14 Հունիսի 2025, 16:35

Մշակույթ

Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի դպրոցի, Խաչատուր Ավետիսյանի անվան երաժշտական դպրոցի, Մինաս Ավետիսյանի անվան գեղարվեստի դպրոցի և Մեսրոպ Մաշտոցի անվան հայոց լեզվի դպրոցի 200 սաներ հունիսի 14-ին կհավաքվեն Մարսելի Կոնգրեսների պալատի բեմում՝ ամփոփիչ շոուի, ինչպես նաև «Jeunesse arménienne de France» (Ֆրանսիայի հայկական երիտասարդություն) կազմակերպության 80-ամյակը նշելու համար:

Այս համերգը կլինի կենդանի ապացույցն այն բանի, որ 80-ամյա «Jeunesse Arménienne de France»-ն արդարացնում է իր անունը, իսկ JAF-ի բոլոր դպրոցները հաջողությամբ ապահովում են հայկական արվեստի պահպանումն ու հանրահռչակումն իր տարբեր դրսևորումներով:

Հիմա եթերում