Պյատիգորսկում անցկացվել է «Իմ Հայաստան՝ իմ երազանքների երկիր» փառատոնը

15 Հունիսի 2025, 10:00

Մշակույթ

Հունիսի 6-ին Պյատիգորսկի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու տարածքում տեղի է ունեցել «Իմ Հայաստան՝ իմ երազանքների երկիր» փառատոնը։

Միջոցառմանը մասնակցել են կիրակնօրյա դպրոցի աշակերտներ 6 քաղաքից։ Նրանք ներկայացրել են Հայաստանի բարբառներն ու հոգևոր մշակույթը։

Սյուզաննա Բեկչյանի ղեկավարությամբ «Վարդանանց» կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրել են Շիրակի և Լոռվա բարբառները, խոսել Հաղպատի վանական համալիրի մասին։

Տոնական միջոցառմանը մասնակցել է նաև «Նազանի» հայկական պարային համույթը՝ Մարիաննա Գադյանի ղեկավարությամբ։

Հիմա եթերում