Հայկ Մաթևոսյանի ֆիլմը կցուցադրվի Անգլիայի կինոփառատոնում
16 Հունիսի 2025, 10:00
Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հայկ Մաթևոսյանի «Օրորոցային լեռների համար» դեբյուտային լիամետրաժ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա «Sheffield DocFest»-ում:
«Այս ֆիլմը կինեմատոգրաֆիական ճանապարհորդություն է հայկական լեռնաշխարհով և վկայություն ապրած կյանքերի մասին»,-նշում են ֆիլմի հեղինակները:
«Sheffield DocFest»-ը վավերագրական կինոյի միջազգային փառատոն է, որը տեղի կունենա հունիսի 18-23-ը Անգլիայի Շեֆիլդ քաղաքում:




