«Նևայի ափին». Սյունիքի և Արցախի երեխաները վաստակավոր արտիստների հետ ելույթ են ունեցել նույն բեմում

10 Հուլիսի 2023, 16:01

Մշակույթ

«Հայաստանի երեխաները Նևայի ափին» նախագծի և «Արվեստների վարպետները Հայաստանի երեխաների համար» բարեգործական գալա համերգի ընթացքում, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Սյունիքի և Արցախի երեխաները նույն բեմում ելույթ են ունեցել Ռուսաստանի վաստակավոր արտիստների, ինչպես նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Պատրիկ Ռադելեի հետ։

Միջոցառման ժամանակ կազմակերպվել է նաեւ ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կուղղվի Սյունիքի և Արցախի 6 դպրոցների համար սարքավորումների և երաժշտական ​​գործիքների ձեռքբերմանը: