Սոչիում նշել են հայ բանաստեղծ և աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան օրը

16 Հունիսի 2025, 13:42

Մշակույթ

Հունիսի 14-ին՝ հայ նշանավոր բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան օրը, Սոչիում տեղի է ունեցել նրա արվեստին նվիրված հուշ երեկո։

Միջոցառումը կազմակերպել էր «Նռենի» վոկալ ստուդիան՝ Սոչի քաղաքի Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ և Ռիմմա Պապոյանի ղեկավարությամբ։

Ստուդիայի երիտասարդ արտիստների կատարմամբ հնչել են ինչպես մեծ բանաստեղծի բանաստեղծությունները, այնպես էլ նրան նվիրված երաժշտական համարներ։

Հիմա եթերում