«Լոկոմոտիվ»-ը հաստատել է Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը «Ցրվենա Զվեզդա»
17 Հունիսի 2025, 09:20
Ռուսական «Լոկոմոտիվ» ՖԱ-ի տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը մեկնաբանել է հայ ֆուտբոլիստ, մոսկովյան ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխվելու մասին լուրերը։
«Այո, Նաիր Տիկնիզյանը հեռանում է թիմից։ Եկեք նրան հաջողություն մաղթենք։ Նա պետք է հաջողի Սերբիայում։ Նրանք խաղում են Եվրոպայում, այնտեղ նրա համար մի փոքր ավելի հետաքրքիր կլինի»,-ասել է Ֆիլատովը: