«Զենիթ»-ի նախկին ֆուտբոլիստը միացել է «Ուրարտու»-ին
10 Հուլիսի 2023, 10:46
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս կիսապաշտպան Պավել Մագիլևեցի հետ։
Մագիլևեցը հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Զենիթ», Կազանի«Ռուբին», «Ռոստով», «Խիմկի» և «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։ Ֆուտբոլիստը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ 2014/15 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, իսկ2016/17 մրցաշրջանում՝ Ռուսաստանի սուպերգավաթակիր։
30-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել ուզբեկական «Բունյոդկոր» ֆուտբոլային ակումբից: