Մեր ընտանիքը բազմիցս է թիրախավորվել, բայց ոտքի վրա կանգնած ենք. Կարեն Կարապետյան

17 Հունիսի 2025, 18:52

Քաղաքականություն

Alpha News-ի տեղեկություններով՝ Երևանում՝ Ուլնեցի փողոցում փորձում են ձերբակալել բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։

Վերջինիս եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, լրագրողների հետ զրույցում նշել է.

«Անհրաժեշտության դեպքում ես կխոսեմ: Մեր ընտանիքը բազմիցս է թիրախավորվել, բայց, ինչպես տեսնում եք, ոտքի վրա կանգնած ենք»:

Հիշեցնենք, որ այսօր Սամվել Կարապետյանը խոսել էր վերջին շրջանում եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ իշխանությունների սկսած գրոհի մասին և աջակցություն հայտնել եկեղեցուն:

Հարցին, թե ինչ գնահատականներ կարող է տալ այս ամենին, գործարարը նշել էր. «Ինչ կարծիք պետք է ունենամ․ մի փոքր խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:

Հիմա եթերում