Սամվել Կարապետյանի տան դիմաց սպասում են ԱԱԾ հատուկջոկատայիններին
17 Հունիսի 2025, 19:32
Այս պահին Սամվել Կարապետյանի տան դիմաց, ըստ նրա եղբոր՝ Կարեն Կարապետյանի, հավաքվածները սպասում են ԱԱԾ հատուկջոկատայիններին:
Հիշեցնենք, որ այսօր Սամվել Կարապետյանը խոսել էր վերջին շրջանում եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ իշխանությունների սկսած գրոհի մասին և աջակցություն հայտնել եկեղեցուն: Հարցին, թե ինչ գնահատականներ կարող է տալ այս ամենին, գործարարը նշել էր.
«Ինչ կարծիք պետք է ունենամ․ մի փոքր խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»: