Իրանն ու Իսրայելը ողջ գիշեր հրթիռային հարվածներ են հասցրել միմյանց

18 Հունիսի 2025, 10:36

Քաղաքականություն

Իրանն ու Իսրայելը ողջ գիշեր հրթիռային հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով ավերածություններ և խաղաղ բնակիչների շրջանում զոհեր կան:

Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածների է հասցրել Իրանի մի շարք առանցքային ռազմական օբյեկտների, այդ թվում՝ զինամթերքի պահեստների և անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոնների վրա: Ի պատասխան՝ Թեհրանը մոտ 80 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ թիրախավորելով ռազմավարական օբյեկտները։ Բացի այդ, իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են ռազմաբազաներին ուղղված մոտ 30 անօդաչու թռչող սարք: Թել Ավիվում և Հայֆայում գրանցվել են շենքերի ավերածություններ և խոշոր հրդեհներ։

Էսկալացիայի ֆոնին արևմտյան երկրները կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը: Չինաստանն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Իսրայելից, իսկ Վաշինգտոնը պատրաստվում է բանակցել երկու կողմերի հետ: Եգիպտոսն ու Թուրքիան մտահոգություն են հայտնել և միջնորդություն առաջարկել: