Սամվել Կարապետյանն ամենաարժանավոր մարդն է և իր ժողովրդի իսկական զավակը. Արման Ծառուկյան
18 Հունիսի 2025, 19:52
UFC-ի թեթև քաշային կարգի աշխարհահռչակ մարտիկ Արման Ծառուկյանը սոցցանցերում գրառում է կատարել, որում իր աջակցությունն է հայտնել գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։
«Սամվել Սարգսի Կարապետյանն ամենաարժանավոր մարդն է և իր ժողովրդի իսկական զավակը: Մենք բոլորս հպարտ ենք նրանով՝ նրա սկզբունքայնությամբ, նրա գործունեությամբ ու ճշմարտությունն ասելու նրա համարձակությամբ»,- գրել է Արման Ծառուկյանը: