Փաշինյանը հեռանում է հայ ժողովրդից և նրա արժեքներից. Յուսեֆ Դերջյան
21 Հունիսի 2025, 10:05
Փաշինյանը հեռանում է հայ ժողովրդից և նրա արժեքներից՝ զոհաբերելով Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքները: Այս մասին Sputnik Arabic-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով լիբանանահայ փորձագետ Յուսեֆ Դերջյանը։
Այսպիսով նա մեկնաբանել է գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու Երևանի դատարանի որոշումը, որն իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն:
«Նա [Փաշինյանն] օգտագործում է իր իշխանությունը՝ երկրի բոլոր ոլորտները վերահսկելու համար, այդ թվում՝ դատական համակարգը, բանակը, իսկ հիմա ուզում է իրեն ենթարկել եկեղեցին, դա անընդունելի է»,- նշել է Դերջյանը։