Եթե Թրամփը լիարժեք պատերազմի մեջ մտնի Մերձավոր Արևելքում, դա աղետ կդառնա ԱՄՆ-ի համար. Ֆյոդոր Վոյտոլովսկի
24 Հունիսի 2025, 14:25
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ֆյոդոր Վոյտոլովսկին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածներ հասցնելու որոշմանը, ինչի կարող է դա հանգեցնել և ինչպես է հետագայում զարգանալու հակամարտությունը Մերձավոր Արևելքում:
«Իրականում, Թրամփի վարչակազմի մանևրի տարածքը մի փոքր ավելի սահմանափակ է, քան նա փորձում է ցույց տալ, քանի որ միջուկային օբյեկտներին թևավոր հրթիռներով և ծանր ռումբերով հարվածելը մի բան է, իսկ ամերիկացի զինծառայողներին Իրան ուղարկելը՝ բոլորովին այլ պատմություն է։
Կարծում եմ, որ ԱՄՆ-ն հիմնականում ցուցադրական հարվածներ է հասցրել, և պարզ չէ, թե ինչ հետևանքներ են դրանք ունեցել։ Արդյոք իսկապես ոչնչացվել են իրանական միջուկային օբյեկտները, արդյոք Իրանը կարողացել է դուրս բերել արդեն մշակված միջուկային վառելիքը։ Ի՞նչ իրավիճակ է Իրանի հրթիռային ծրագրի հետ։ Ըստ ամենայնի, ամեն ինչ պահպանվել է, և բոլոր պահեստները փրկված են, կամ դրանց մեծ մասը: Այլ բան է՝ ամերիկացի զինվորներին ուղարկել մահանալու իրենց տանից շատ հեռու։ Իսկ այդ քայլին Թրամփը երբեք չի գնա։ Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև Իսրայելի մասին։
Քանի որ մի բան է հրթիռային հարվածներ փոխանակել Իրանի հետ, որտեղ Իսրայելն ակնհայտորեն հասել է էական արդյունքների և ցույց է տալիս հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ավիացիայի օգտագործման բարձր արդյունավետություն, և մեկ այլ բան է իսրայելական հատուկ նշանակության ջոկատ ուղարկել առանձին օբյեկտներ, ինչպես քննարկվել է: Կարծում եմ, որ նման տարբերակները գրեթե բացառվում են: Հետևաբար, Վաշինգտոնը լիակատար աջակցություն ցուցաբերեց Իսրայելին և իրականացրեց ցուցադրական ռմբակոծություն։ Հնարավոր է, որ այս փուլում սպասում են ոչ թե Իրանի կողմից ամերիկյան ռազմակայանների վրա պատասխան հարվածների, այլ, գուցե, ակնկալում են Թեհրանի կողմից ավելի փոխհամաձայնություն և զիջողականություն
Եվ գուցե հիմա Իրանից ակնկալվի ոչ թե պատասխան քայլեր, որոնք կապված են տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակումների հետ, այլ գուցե Թեհրանից ակնկալվի ավելի շատ համախոհություն։ Տեսնենք», — նշել է Վոյտոլովսկին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ին կհաջողվի հասնել իր առջև դրված նպատակներին, թե կստանան երկրորդ Լիբիան կամ Իրաքը, փորձագետը նշել է, որ ամեն ինչ կախված է Թրամփի գործողություններից:
«Եթե նա լիարժեք պատերազմի մեջ մտնի, ինչպես արեց ԱՄՆ-ն Իրաքում, ապա դա տասնամյակների աղետ կլինի ամերիկյան արտաքին քաղաքականության համար, ԱՄՆ-ի ներկայության համար ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև գլոբալ մակարդակում, քանի որ Իրանը Իրաք չէ: Սա շատ ավելի համախմբված հասարակություն է։ Այնլեռնային երկիր է՝ շատ ծանր ռելիեֆով, որտեղ կարելի է անսահմանափակ երկար ժամանակ պարտիզանական պատերազմ և ռազմական գործողություններ վարել ամերիկյան զորքերի դեմ: Դա հղի կլինի հսկայական կորուստներով և ռիսկերով։ Կարծում եմ՝ Թրամփը դա շատ լավ հասկանում է, և չի ցանկանում լիարժեք պատերազմի մեջ մտնել», — ընդգծել է Ֆյոդոր Վոյտոլովսկին: