Իրավապահները խուզարկում են Բագրատ Սրբազանի բնակարանը

25 Հունիսի 2025, 09:36

Քաղաքականություն

Իրավապահները շարունակում են հետապնդել Սրբազան Պայքարի կողմնակիցներին։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքը:

«Այսօր վաղ առավոտյան նրանք խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։

Իրավապահները գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում»,-ասվում է հաղորդագրության մեջ: