Նկարիչ Աշոտ Յանի «Երազումս երազ տեսա» ցուցահանդեսը Pasadena Antique Warehouse-ում
11 Հուլիսի 2023, 11:16
Հուլիսի 8-ին Pasadena Antique Warehouse-ում յուրօրինակ մթնոլորտ էր։ Կայացավ Հայաստանից ժամանած նկարիչ Աշոտ Յանի «Երազումս երազ տեսա» ցուցահանդեսը։
Ի դեպ, ցուցադրության բացման օրը համընկել էր նկարչի ծննդյան օրվա հետ։ Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում, Իտալիայում, Թուրքիայում, իսկ ԱՄՆ-ում սա առաջին անհատական ցուցադրությունն է։
Կազմակերպչական աշխատանքները հատուկ խնամքով են տարվել։ Pasadena Antique Warehouse-ն ընդհանուր առմամբ ամերիկահայերի սիրելի վայրերից մեկն է դարձել։ Տասնյակ արվեստասերներ եկել էին դիտելու Աշոտի աշխատանքները։ Աշոտ Յանը գրեթե 20 տարի ստեղծագործում է։
Ասում է՝ ապագային առնչվող շատ ծրագրեր ունի։ Նկարիչը շարունակելու է արվեստի միջոցով իր աշխարհը ներկայացնել մարդկանց։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ հուլիսի 20-ը։