Միքայել սրբազանի նկատմամբ քրգործ է հարուցվել
26 Հունիսի 2025, 17:30
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր)»,- հայտնեցին կառույցից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին։