Օկուպացիա, ցեղասպանություն, այս ամենը թուրքերին չօգնեց. եկեղեցին է, որ մեզ հայ է պահում. Հովհաննիսյան

Միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը խոսել է վերջին օրերին Հայաստանում եկեղեցամետ գործունեություն ծավալող և հայտարարություններ տարածող անձանց ձերբակալությունների մասին:

Alpha News-ի հարցին, թե ինչու է իշխանությունը նման քաղաքականություն վարում, Հովհաննիսյանը նշել է.

«Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունն իրականացնում է Ադրբեջանի պահանջները: Կարող ենք նման ենթադրություն ունենալ, քանի որ Ադրբեջանից անընդհատ հնչում են թեզեր, որ ՀՀ-ում պետք է ձերբակալել բոլոր այն անհատներին, քաղաքական, հասարակական գործիչներին, որոնք խոսում են Արցախի հետ կապված խնդիրների մասին: Ստացվում է՝ Ադրբեջանից հնչում են պահանջներ, իսկ ՀՀ-ն ակամայից, կամ հակառակը, դրանք կյանքի է կոչում»:

Միջազգայնագետի խոսքով՝ այն բոլոր կառույցները, որոնք, ըստ Սահմանադրության, պետք է անկախ լինեին, այսօր իրականացնում են Փաշինյանի պահանջները:

«Եկեղեցին 7 տարիների ընթացքում մնացել է այն միակ կառույցը, որը չի կատարում այսօրվա իշխանությունների պահանջը: Այսինքն՝ այն բոլոր կառույցները, որոնք, ըստ մեր Սահմանադրության, պետք է անկախ լինեին, այսօր անկախ չեն և իրականացնում են այն պահանջները, որոնք հնչում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից: Ստացվում է՝ վերջին սյունը, որը պահպանում է հայությունը, մեր ինքնությունը, փորձում են կոտրել»,- եզրափակել է Հովհաննիսյանը:

Հիմա եթերում