Դեռևս վաղ է մտածել, որ Իրանի միջուկային ծրագիրն ամբողջությամբ ոչնչացված է. Ալեքսանդր Դորոնին

Դոցենտ, «Տեղեկատվական-վերլուծական աջակցության հիման վրա կառավարչական որոշումների ընդունում» (OSINT) ծրագրի ղեկավար Ալեքսանդր Դորոնինը Alpha News-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ է OSINT-ը, ինչու է այն այժմ պահանջված, ինչպես նաև խոսել է Իսրայելի և Իրանի միջև պատերազմի արդյունքների և Իրանում իսրայելական հետախուզության այդքան արդյունավետ դիվերսիոն գործունեության պատճառների մասին:

«OSINT-ը «բաց տվյալների հետախուզություն» է: Բաց տվյալները հրապարակայնորեն հասանելի աղբյուրներ են, որոնք կարող են հասանելի լինել անսահմանափակ թվով անձանց։ Այսինքն՝ այն նյութերը, որոնք ազատորեն առկա են համացանցում, զանգվածային լրատվամիջոցներում։ Բաց աղբյուրների վերլուծության տեխնոլոգիաները երկակի նշանակության տեխնոլոգիաներ են, դրանք ակտիվորեն օգտագործվում են իրավապահ, ռազմական, հետախուզական գործունեության մեջ, դրանք նաև ակտիվորեն օգտագործվում են առևտրային գործունեության մեջ», — ասել է Դորոնինը:

Անդրադառնալով Իսրայելի և Իրանի պատերազմի արդյունքներին՝ փորձագետը նշել է, որ դեռևս վաղ է խոսել այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրն ամբողջությամբ ոչնչացված է:

«Նախ՝ մինչև հիմա հայտնի չէ, թե որտեղ է գտնվում 400-500 կիլոգրամ հարստացված ուրանը։ Երկրորդ` հայտնվել են արբանյակային պատկերներ, որտեղ երևում է, որ իրանցիները հենց հարձակման օրը կամ դրա նախորդ 2-3 օրերի ընթացքում սկսել են փորել մուտքերն ու կատարել շինարարական աշխատանքներ՝ փակելով մուտքերը և ամրացնելով այդ օբյեկտները մինչև ամերիկյան հարվածները։

Ի՞նչ նպատակով են դա արել։ Ո՞վ է դա ասել նրանց: Կարծում եմ՝ ինչ-որ ժամանակահատված կանցնի, և մենք կստանանք ավելի ճշգրիտ փաստեր, որոնք մեզ թույլ կտան ավելի հստակ եզրակացություններ անել։ Այժմ եզրակացությունն այսպիսին է՝ շատ կասկածելի է, որ Իրանի միջուկային ծրագիրն ամբողջությամբ փակ է, ինչպես դա հայտարարում են ամերիկացիները, և որ Իրանը կհրաժարվի միջուկային Էներգետիկայից, քանի որ նրանք այլ ելք չունեն։ Եթե նրանք ցանկանում են զարգանալ, միջուկային էներգետիկան նրանց ուղղակի անհրաժեշտ է», — ասել է Դորոնինը։

Փորձագետը պատմել է Իրանի տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական աշխատանքի նրբությունների և տարբերությունների մասին, ինչպես նաև ներկայացրել է, թե ինչպես է Իսրայելի գործակալական ցանցը հաջողությամբ իրականացրել դիվերսիոն գործողություններ Իրանում:

«2010 թվականին Օբաման խոսեց Իրանի միջուկային օբյեկտներից մեկի մասին, որից տեղեկատվությունը լայնորեն չէր տարածվում։ Իրանում հասկացել են, որ արտահոսք է տեղի ունենում, և Իրանի անվտանգության մարմինները սկսել են որոնումները։ Իրանցիները փայլուն կերպով ստեղծեցին այդ կայքը նույնականացնելու սխեմա, իսկ կապն ընթացավ սովորական կայքի միջոցով։ Այսինքն՝ կար սովորական կայք, բայց մուտքագրելով կոդը, դուք կարող եք մուտք գործել ներքին զրուցարան, որտեղ զրուցել եք Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակցի հետ: Ընդ որում, կայքը եղել է միջին պաշտպանության. և ահա իրանցիները հայտնաբերել են մոտ 30 նման կայք։

Ինտերնետ-թրաֆիկի վերլուծության միջոցով նրանք հաշվարկել են Իրանի տարածքում գտնվող գրեթե ամբողջ ամերիկյան հետախուզական ցանցը, բայց դա հետախուզական ցանց էր, որը պարբերաբար տեղեկատվություն էր փոխանակում: Իսկ դիվերսիոն ցանցը քնած ցանց է։ Այսինքն, որպես կանոն, մարդկանց հավաքագրում են Իրանից դուրս։ Մարդկանց մեծ մասը աֆղանցիներ էին, հնդիկներ և ասում են, որ ուկրաինական հետախուզության 3 աշխատակից է ձերբակալվել։ Այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, կարող էին հավաքագրվել Իրանի տարածքից դուրս, այնուհետև տանեին Իրանի տարածք։ Դժվար է ասել, թե որքան խորն էր այդ ցանցը և որքանով էր այն ի սկզբանե գտնվում Իրանի տարածքում»,- նշել է Դորոնինը։