Վերադառնալ Նոր Մարաղայի տուն ու քարը քարին դնել. Յուրի Սարգսյանի՝ չհանձնվելու ու պայքարի ճանապարհը
11 Հուլիսի 2023, 18:13
44-օրյա պատերազմից հետո Յուրի Սարգսյանն ընտանիքի հետ ստիպված թողել է Մարտակերտի շրջանի Նոր Մարաղայի իրենց տունն ու հաստատվել Ճանկաթաղ համայնքում: «Արցախպրես»-ի հետ զրույցում Յուրին պատմում է, որ լինելով ընտանիքի ավագ զավակը՝ օգնում է ընտանիքին կենցաղային հարցերում՝ գյուղատնտեսությամբ է զբաղվում ու միշտ գոհանում բերքից:
«Հիմա մեր տունը թշնամու ուղիղ նշանառության տակ է: Կրակում են տան ուղղությամբ։ Չենք հուսահատվում, բայց վախ, այնուամենայնիվ, զգում ենք»,- նշում է նա:
Տղան չգիտի՝ կյանքն ինչ ընթացք կունենա, միայն մի երազանք ունի՝ վերադառնալ Նոր Մարաղա, քարը քարին դնել ու կառուցել երազանքների տունը: