Միքայել Աջապահյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար․ փաստաբան
27 Հունիսի 2025, 21:56
Միքայել Աջապահյանը մեղադրվում է 422 հոդվածի 2–րդ մասով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Ձերբակալման ժամից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի, հետևաբար մոտակա ժամերի ընթացքում դա լինելու է։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։