2018-ին լացեցի, որ ընտրվեց նման ապիկարը. «Ժողովուրդն է խոսում»
28 Հունիսի 2025, 11:00
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
Քաղաքացիներից մեկը նշել է, որ 2018 թվականին «թավշյա հեղափոխության» ժամանակ լացել է, որ ժողովուրդն ընտրել է Նիկոլ Փաշինյանին:
«Մինչև այսօր էլ նման իշխանությանը սատարողներ կան»,- ցավով է արձանագրել հարցախույզի մասնակիցներից մեկը:
Մի քաղաքացի էլ անդրադարձել է գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման սկանդալային դեպքին:
«Ամեն հայ, ինչպես Սամվել Կարապետյանը, պարտավոր է սատարել եկեղեցուն»,- ասել է Alpha News-ի զրուցակիցը:
Քաղաքացիները որպես ՀՀ հաջորդ ղեկավար պատկերացնում են ավելի հավասարակշիռ մեկին:
Հարցվածներից ոմանք էլ հարց են բարձրացրել․ «Կա՞ մեկը, որ ժողովրդին կտանի ճիշտ ճանապարհով»։
Մանրամասները՝ տեսանյութում: