Աֆղանստանի վետերանների միության ղեկավար Ֆրանց Կլինցևիչի մուտքը Հայաստան արգելվել է
28 Հունիսի 2025, 21:25
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր և Դաշնային խորհրդի սենատոր, Աֆղանստանի վետերանների միության նախագահ Ֆրանց Կլինցևիչը ժամանելուն պես ստիպված է եղել լքել Հայաստանը: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում սահմանային հսկողություն անցնելիս նրան տեղեկացրել են, որ երկրի տարածք մուտք գործելը նրա համար արգելված է:
«Ինձ ուղղակիորեն ասացին, որ ես մուտքի իրավունք չունեմ։ Ես եկել էի հանդիպելու նրանց, ովքեր օգնել էին տեղադրել Աֆղանստանի վետերանների հուշարձանը։ Պլանավորում էի տուն վերադառնալ շաբաթ օրը, բայց այժմ վերադառնում եմ Մոսկվա ուրբաթ կեսգիշերին», — ասել է Կլինցևիչը «Комсомольская правда»-ի հետ զրույցում։