ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան կյանքի կոչել ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը

02 Հուլիսի 2025, 12:03

Քաղաքականություն

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան կյանքի կոչել ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքերում փոփոխություն կատարելու նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 30 պատգամավոր։