ՀԷՑ այն աշխատակիցներն, ում կսպառնան աշխատանքից ազատել, կունենան համարժեք պայմաններով աշխատանք. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

02 Հուլիսի 2025, 12:21

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության.

«ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք»,-նշում է Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը։

Նշենք, որ Փաշինյանը սպառնացել էր ՀԷՑ-ի աշխատակիցներին. «Ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից»,- ասվում է հաղորդագրության մեջ: