«Վիվա Արմենիա» ընկերությունը նախատեսում է գնել GNC Alfa պրովայդերը
02 Հուլիսի 2025, 13:28
Ռուսական ՄՏՍ-ի նախկին դուստր ընկերությունը՝ «Վիվա Արմենիա»-ն, նախատեսում է ձեռք բերել GNC Alfa ինտերնետ պրովայդերի (որի մեջ մտնում է նաև «Ռոստելեկոմ Արմենիա»-ն) բաժնետոմսերի 100%-ը։
Որոշման նախագիծը կքննարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, հայտնել են կառույցից։ Որոշման հաստատումից հետո երկու շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի առքուվաճառքը, և միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել կայացած գործարքի մասին։